Բաժին. Ֆինանսական

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կարող է հրաժարվել Ուկրաինային վարկ տրամադրելուց

Bloomberg-ի հաղորդմամբ, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կարող է չհաստատել Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու փաստաթուղթը, ըստ որի վերջինիս պետք է տրամադրվեր վարկ` 17.5 մլրդ դոլարի չափով: Bloomberg-ի անհայտ զրուցակցի խոսքերով նման խնդիրներ կարող են ի հայտ գալ այն դեպքում, եթե Դոնեցկի և Լուգանսկի աշխարհազորայինները նոր տարածքներ գրավեն (խոսքը գնում է Մարիուպլ քաղաքի մասին, ինչը ռազմա-տնտեսական նշանակության քաղաք է համարվում): Ըստ ԱՄՀ ներկայացուցչի, Ուկրաինայի հարցը կազմակերպությունը կքննարկի մարտի 11-ին, ինչից հետո պարզ կդառնան հետագա քայլերը: Նշենք, որ ԱՄՀ-ի տնօրեն Քրիստին Լագարդն ասել է, որ ընդհանուր առմամբ Ուկրաինային կտրամադրվի 40 մլրդ դոլար, որից 17.5-ը կտրամադրի ԱՄՀ-ն:

Share