Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. կայացել է «Brain – Ring» տնտեսագիտական մրցույթը

Արդեն վեցերորդ տարին է, ինչ ավագ դպրոցի «տնտեսագիտություն» առարկայի շրջանակում կազմակերպվող   «Brain – Ring» մրցույթի եզրափակիչ փուլն անց է կացվում   ՀՀ Կենտրոնական բանկի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) համատեղ նախաձեռնությամբ:

«Brain – Ring» մրցույթը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կրթական ծրագրերի շրջանակում կազմակերպվող  ամենամյա մրցույթների շարք է, որի նպատակը  ավագ դպրոցներում աշակերտների տնտեսագիտական գիտելիքների և հմտությունների  խորացմանը, արագ  և ճկուն մտածելու կարողությանը նպաստելն է:

Մրցույթի նախնական փուլերը  կազմակերպվել են մարզերում, և յուրաքանչյուր մարզից եզրափակիչ փուլին մասնակցելու համար ընտրվել է 5 հոգանոց  հաղթող թիմ: Արդյունքում եզրափակիչ փուլ են դուրս եկել Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջի, Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի, Սյունիքի մարզի Մեղրու թիվ 1 և Լեհվազի դպրոցների հավաքական, Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի, Կոտայքի մարզի Արամուսի միջնակարգ դպրոցի, Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցի, Լոռու մարզի Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցի, Արագածոտնի մարզի  Նոր Եդեսիայի միջնակարգ դպրոցի, Արարատի մարզի Մասիսի միջնակարգ դպրոցի, Գեղարքունիքի մարզի Ծովինարի միջնակարգ դպրոցի և Վայոց Ձորի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի թիմերը:

Մրցույթի ընթացքում Կենտրոնական բանկի կողմից թիմերին առաջադրվել են տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տեսական հարցեր: Մրցակցող թիմերի պատասխանները գնահատելիս ժյուրիի կողմից կարևորվել է նորարարական մտածողությունը և թիմային աշխատանքը: Մարզային փուլերում հաղթած հենց այդ թիմերն էլ  եզրափակիչ փուլում մրցեցին միմյանց հետ:  Մրցույթի արդյուքում հաղթող դարձավ Շիրակի մարզի հավաքական թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Կոտայքի մարզը ներկայացնող Արամուսի միջնակարգ դպրոցի աշակերտական թիմը, իսկ երրորդ տեղում էր Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը:

Մրցույթում հաղթած թիմերը ՀՀ Կենտրոնական բանկի  կողմից պարգևատրվեցրին  հատուկ մրցանակներով և պատվոգրով, իսկ բոլոր թիմերին շնորհվեցին մասնակցության վկայականներ:

Share