Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 17/06/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.59 դրամով և կազմել 474.44 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 534.46 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 8.78 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.96 դրամով և կազմել 746.82 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 78.08 դրամով և կազմել 17964.93 դրամ: Արծաթի գինն աճել է 1.23 դրամով և կազմել 244.52 դրամ: Պլատինի գինն աճել է 86.34 դրամով և կազմել 16534.9 դրամ:

Share