Բաժին. Ֆինանսական

ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունիսի 29-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի արտարժույթի շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,029,251 դոլար՝ 472.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 88,645,614 ԱՄՆ դոլար՝ 473.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 9,680,000 ԱՄՆ դոլար՝ 472.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 473,35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,204,481 EUR՝ 523,44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 15,116,949 EUR՝ 528,38 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,089,901,410 ռուբլի՝ 8,45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 238,613,435 ՌԴ ռուբլի 8.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Share