Բաժին. Ֆինանսական

Հունաստանը դուրս չի գա եվրոգոտուց

Եվրոգոտու անդամ երկրների համաժողովի ընթացքում որոշում է կայացվել Հունաստանը պահել եվրոգոտու շրջանակներում: Դրա փոխարեն Հունաստանը պետք է համաձայնի կատարել պարտատերերի նկատմամբ ստանձնած պարտավորությունները: Կողմերը պայմանավորվել են Հունաստանին տրամադրվելիք ֆինանսական աջակցության հարցում ևս, ինչի դիմաց Հունաստանի կառավարությունը երկրում պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնի: Խոսքը մասնավորապես վերաբերում է կենսաթոշակային և հարկային բարեփոխումներին:

Նախնական տեղեկատվության համաձայն առաջիկա երեք տարում Աթենքին կհատկացվի 90 մլրդ եվրո, որից 74 մլրդը կհատկացվի Եվրոպական կայունացման մեխանիզմի շրջանակներում:

Share