Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 17/07/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.68 դրամով և կազմել 479.93 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.13 դրամով և կազմել 522.40 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 8.45 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.68 դրամով և կազմել 750.03 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 21.21 դրամով և կազմել 17658.21 դրամ: Արծաթի գինն աճել է 0.32 դրամով և կազմել 230.37 դրամ: Պլատինի գինը նվազել է 193.74 դրամով և կազմել 15507.26 դրամ:

Share