Բաժին. Ֆինանսական

«Շահող կտրոն» վիճակահանության արդյունքների մասին – օգոստոս 2015

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2015 թվականի օգոստոսի 8-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

9    1    2    9    6    4    6    3
 
2015 թվականի օգոստոսի 8-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են հուլիս ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և սեպտեմբեր ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից օգոստոս ամսվա ընթացքում կընդունվեն հուլիս ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում կընդունվեն սեպտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Օգոստոս ամսվա ընթացքում կընդունվեն հունիսին կայացած վիճակահանության արդյունքներով (09500081 շահող թվերով) հուլիս ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում կընդունվեն հուլիսին կայացած վիճակահանության արդյունքներով (39236715 շահող թվերով) օգոստոս ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share