Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 25/08/15

Կենտրոնական բանկի օգոստոսի 25-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, հաստատվել է «ՀՀ տարածքում դրամական փոխանցումների կատարման առավելագույն ժամկետների վերաբերյալ» կարգը, ուժը կորցրած է ճանաչվել «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցումների կատարման առավելագույն ժամկետներ սահմանելու» կարգը:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ներդումային ֆոնդի գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը ՀՀ-ում վաճառելու համար նախնական թույտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» որոշման մեջ:

Խորհուրդը վերաձևակերպել է «ԼՈՄԲԱՐԴՍԹՐԻԹ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան, գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրել «ԱՌԱՋԻՆ ԳՐԱՎԱՏՈՒՆ» ՍՊԸ-ին:

Հավելենք նաև, որ  Կենտրոնական բանկի նախագահի օգոստոսի 19-ի որոշմամբ գրանցվել է «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ «Գյումրի 1» մասնաճյուղը:

Share