Բաժին. Ֆինանսական

Apple-ը հնարավոր է 19 մլրդ դոլար տուգանք վճարի

Եվրամիությունը մեղադրել է Իռալնդիային և Apple կորպորացիային ԵՄ կանոններին հակասող հարկային արտոնություններ մասին համաձայնագրի կնքման մեջ: ԵՄ-ն պատրաստվում է չեղյալ համարել հարկային արտոնությունները, իսկ Apple կորպորացիային տուգանել 19 մլրդ դոլարով: Հիշեցնենք, որ Իռլանդիան հանդիսանում է Եվրոպայի ՏՏ կենտրոն, այս երկրում են տեղակայված աշխարհի խոշորագույն ՏՏ ընկերությունների տարածաշրջանային կենտրոնները:

Apple ընկերությանը Իռլանդիայի կողմից տրամադրվել են զգալի հարկային արտոնություններ, որոնց դիմաց կորպորացիան բազմաթիվ աշխատատեղեր  է ստեղծել երկրում: Արտանությունների հետևանքով կորպորացիայի մուծած հարկերը չէին անցնում 2% սահմանագիծը: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ իրենց կողմից իրականացված հետազոտությունը բացահայտել է հարկերից խուսափելու սխեման: Իռլանդիան և Apple-ն իրենց հերթին չեն ընդունում մեղադրանքները և պնդում, որ համաձայնագրերը կնքվել են գործող օրենսդրության համաձայն:

Այս հարցում վերջակետը կդրվի դատարանի կողմից, մասնագետների կարծիքով Իռլանդիան և Apple-ը դատը շահելու մեծ հնարավորություններ ունեն:

Share