Բաժին. Ֆինանսական

Bank of America. Ռուսաստանի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից

Ամերիկայի խոշորագույն բանկերից մեկը համարվող Bank of America-յի վերլուծաբանների կարծիքով Ռուսաստանի տնտեսությունում առողջացման միտումներ են արձանագրվում:

Բանկի մոսկովյան գրասենյակի վերլուծաբան Վլադիմիր Օստրովսկու կարծիքով տարվա սկզբից մինչ այժմ ռուսաստանյան կորպորացիաների եկամուտներն անընդմեջ աճ են արձանագրել, ինչն էլ տնտեսության առողջացման գլխավոր նշաններից մեկն է: Օստրովսկին նշում է, որ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները հավանաբար այս տարի աճ կարձանագրեն:

Share