Ֆինանսական | 12:55 02/10/15

Վրաստանի արտաքին պարտքը հուլիսի 30-ի դրությամբ կազմել է 14.1 մլրդ դոլար

Վրաստանի ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի հուլիսի 30-ի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 14.1 մլրդ դոլար, ինչը կազմում էր երկրի ՀՆԱ 90.9%-ը: Այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում երկրի արտաքին պարտքն աճել է 437.4 մլն դոլարով:
         
Վերոնշյալ 14.1 մլրդ դոլարից 5.9 մլրդ դոլարը բաժին է ընկնում պետական պարտքին, այն կազմում է Վրաստանի ՀՆԱ-յի 38.1%-ը: Արտաքին պարտքի մնացած ծավալը բաշխված է հետևյալ կերպ. 2.8 մլրդ դոլար՝ բանկային ոլորտ, 2.5 մլրդ դոլար՝ մասնավոր ձեռնարկություններ և 2.9 մլրդ դոլար՝ ընկերությունների պարտավորություններ: