Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. արևային ջրատաքացուցիչներ՝ Օրրանի Վանաձորի մասնաճյուղի համար

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Օրրան բարեգործական հասարականան կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Տեղադրված  արևային ջրատաքացուցիչների շնորհիվ հարյուրավոր երեխաներ և տարեցներ  այսուհետև կունենան մշտական տաք ջուր:

Բարեգործական այս քայլը բանկի առաջնային ծրագրերից է: Բանկը ոչ միայն  տեղադրել է արևային ջրատաքացուցիչները, այլև դրանք  տեղադրած «Շտիգեն» ընկերության միջոցով իրականացնելու է  տեխնիկական սպասարկում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի համար արևային ջրատաքացուցիչների տեղադրուման ծրագիրը առաջինը չէր:  Բանկը անցյալ տարի է սկսել երեխաների համար նախատեսված հաստատություններում արևային ջարատաքացուցիչների տեղադրումը և արդեն հասցրել է հոգալ 6 սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների և Կոշի վերականգնողական կենտրոնի տաք ջրի հարցը:

Բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ են հաճախում սոցիալապես անապահով ընտանիքների 6-16 տարեկան 101 երեխա  և 30 տարեց, գործում է 5 խմբակ:

Share