Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա․ մեկնարկում է «Սովորում ենք ներդնել» կրթական նոր ծրագիրը

Քոնսալթինգ Զոն ընկերությունը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հետ համատեղ հայտարարում է արժեթղթերի շուկայում կրթական նոր՝ «Սովորում ենք ներդնել» (Learn to Invest) նախագծի մեկնարկի մասին:

Նախագիծն ուղղված է արժեթղթերի ոլորտում կրթության զարգացմանն ու գործնական հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանն ընդհանրապես:

Քոնսալթինգ Զոնի կրթական ծրագրերը կներառեն դասընթացների լայն շրջանակ՝ սկսած անվճար սեմինարներից ու թրեյնինգներից, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ստանալ ամենատարրական գիտելիքներ արժեթղթերի շուկայի և ֆինանսական գործիքների մասին, և մինչև խորացված դասընթացներ, «վարպետության դասեր» (master classes)՝ ուղղված շուկայի մասնակիցների մասնագիտական որակի բարձրացմանը:

Նախագծի շրջանակներում կդասավանդեն դասախոսներ, որոնք ունեն ոչ միայն խորը տեսական գիտելիքներ, այլ նաև երկար տարիների աշխատանքային փորձ միջազգային ֆինանսական շուկաներում: Նախագիծը ներառում է նաև «վարպետության դասեր» (master classes)  արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ:

Ուսուցման գործընթացում մեծ ուշադրություն է հատկացվելու ուսուցման պրակտիկ ասպեկտին և գործնական հմտությունների զարգացմանը:

Արդյունքում, դասընթացների մասնակիցները ձեռք կբերեն ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև ֆոնդային շուկայում աշխատելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ, ինչպես նաև կստանան հնարավորություն մասնակցելու միջազգային մրցույթների և անցնելու պրակտիկա արևմտյան ֆինանսական ընկերություններում:

Դասընթացների անցկացման գրաֆիկի, վայրի և այլ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Քոնսալթինգ Զոնի պաշտոնական կայք` www.consulting-zone.com, և «Սովորում ենք ներդնել» նախագծի ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/cz.learn2invest/, կամ զանգահարել 098 58 28 38, 099 65 22 55 հեռախոսահամարներով կամ գրել info@consulting-zone.com էլ. հասցեով։

Share