Բաժին. Ֆինանսական

Volkswagen-ը 20 մլրդ եվրո պարտք է վերցնում

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը պատրաստվում է 20 մլրդ եվրո պարտք վերցնել։ Գումարը կուղղվի «դիզելային սկանդալի» հետևանքների վերացմանը։ Կորպորացիայի ներկայացուցիչը նշել է, որ այս պահին ընկերությունը դեռևս ֆինանսական միջոցների կարիք չունի։ 20 մլրդ եվրոն ծառայելու է որպես ֆինանսական անվտանգության բարձիկ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Volkswagen-ն իր դիզելային շարժիչների իրական արտանետումների ծավալները կոծկելու նպատակով օգտագործել է հատուկ ծրագրային ապահովում։  «Դիզելային սկանդալի» արդյունքում ավտոկենցեռնը պետք է վերադարձնի 11 մլն ավտոմեքենա։ Բացի դրանից, ավտոկոնցեռնը ԱՄՆ-ում հնարավոր է տուգանվի 18 մլրդ դոլարով, ևս 40 մլրդ դոլար կպահանջվի ավտոկոնցեռնի ներդրողների կորուստները փոխհատուցելու համար։

Share