Բաժին. Ֆինանսական

Հարկ վճարողներին տրամադրվող ժամանակակից էլեկտրոնային ծառայությունների թեման՝ ՏՀԶԿ աշխատաժողովի օրակարգում

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նոյեմբերի 18-19-ը ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ անցկացվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկային վարչարարության ֆորումի աշխատաժողով՝ նվիրված հարկ վճարողներին տրամադրվող ժամանակակից էլեկտրոնային ծառայություններին: Միջոցառմանը 20 պետությունների հարկային մարմինների ներկայացուցիչների թվում մասնակցել է նաև  ՀՀ ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանը, ով իր ելույթում ներկայացրել է հարկ վճարողներին էլեկտրոնային ծառայություններ մատուցելու Հայաստանի փորձը:

Share