Բաժին. Ֆինանսական

Կայացել է Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի անդամների տարեկան հանդիպումը

Աղվերանում տեղի ունեցավ Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի անդամների տարեկան հանդիպումը

Նոյեմբերի 28-29-ին Աղվերանում տեղի ունեցավ Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի (ՆԱԻ-Հայաստան) անդամների 2015թ տարեկան հանդիպումը: 

Հանդիպումը մեկնարկեց Ինստիտուտի անդամների տարեկան ժողովով, որի ընթացքում անդամներին ներկայացվեց ամփոփ հաշվետվություն` 2015թ Ինստիտուտի գործունեության և տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը ներկայացրեց 2015թ ընթացքում Ինստիտուտի էական հաջողությունները ինչպես անդամների քանակի ավելացման, այնպես էլ արտաքին և ներքին գործընկերային հարաբերությունների ձևավորման աշխատանքներում: Ինստիտուտի անդամ են հանդիսանում 55 կազմակերպություններ ներկայացնող 157 մասնագետ:

Ժողովի ընթացքում անդամներին ներկայացվեց ամբողջովին կատարելագործված և ձևափոխված Ինստիտուտի նոր ինտերնետային կայքը (https://www.iia.am): 

Ինստիտուտի անդամների տարեկան ժողովի կողմից ընտրվեց հաջորդ 2 տարիների համար Ինստիտուտի տնօրենների խորհուրդը և վերստուգողը:

Հանդիպման երկրորդ մասում, մասնավոր և հանրային հատվածը ներկայացնող բարձրաստիճան ղեկավարների մասնակցությամբ, տեղի ունեցան ելույթներ և մասնագիտական քննարկումներ ` ուղղված Հայաստանի մարտահրավերներին և կառավարման արդի խնդիրներին: 

Հանդիպման առաջին օրը եզրափակվեց գալա ընթրիքով` Ինստիտուտի անդամների և հյուրերի մասնակցությամբ:

Share