Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ ԴՊՀ-ն առաջին անգամ 9 տարում բարձրացրեց բազային տոկոսադրույքը

ԱՄՆ Դաշնային Պահուստների Համակարգն այսօր գիշեր որոշում է կայացրել 0.25 տոկոսային կետով բարձրացնել բազային տոկոսադրույքը և սահմանել 0.5%։

Նշենք, որ 2006թ․-ի հունիս ամսից տոկոսադրույքը չէր բարձրացվել։  2008թ․-ի վերջից տոկոսադրույքը նվազագույն մակարդակի վրա էր՝ 0-0.25%։ ԴՊՀ ղեկավար Ջենեթ Յելենը չի բացառել տոկոսադրույքը հետագա բարձրացումները։ Տոկոսադրույքի բարձրացման հիմք է հանդիսացել ԱՄՆ տնտեսության վերականգնումը։ Երկրում գործազրկության մակարդակը կազմել է 5%, իսկ գնաճը գտնվում է 2% մակարդակումը։

2016թ․-ի համար ԱՄՆ-ում կանխատեսվում է գործազրկության 4.7% մակարդակ, իսկ երկրի տնտեսության աճի դեպքում նշվում է 2.4% ցուցանիշը։

Share