Բաժին. Ֆինանսական

Անելիք Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 1.88 մլրդ դրամով

«Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետեր լիբանանյան «Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.»-ն Անելիք Բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 1.88 մլրդ ՀՀ դրամով: Նշված միջոցներն ուղղվելու են Բանկի ռազմավարական ծրագրի իրականացմանը, զարգացման տեմպերի պահպանմանը, ինչպես նաև` մատուցվող ծառայությունների փաթեթի ավելացմանը:

«Ինչպես կանոնադրական կապիտալի անցած տարվա 1 մլրդ ՀՀ դրամով ավելացումը, այնպես էլ այս համալրումը հնարավորություն կտան Անելիք Բանկին ընդլայնել մատուցվող ծառայությունների տեսականին, իրականացնել առավել լայնածավալ ու դիվերսիֆիկացված վարկավորում, ներգրավել նոր հաճախորդներ, ինչպես նաև` ընդլայնել մասնաճյուղերի ցանցը: Ունենալով Լիբանանի խոշորագույն բանկերից մեկի` Կրեդիտ Բանկի, աջակցությունը, վստահ եմ, որ Անելիք Բանկը կարող է լուծել նաև իր առջև ծառացած այլ հավակնոտ և հեռանկարային ծրագրեր»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Share