Բաժին. Ֆինանսական

Անելիք Բանկն արժանացել է ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտի համապատասխանության հավաստագրի

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Բանկում աուդիտորական ստուգումն իրականացրած գերմանական TUV Rheinland  կազմակերպության կողմից արժանացել է ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագրի։

Ինչպես նշված է TUV Rheinland-ի եզրակացության մեջ՝ Անելիք Բանկի գործառնություններում, հաճախորդների և գործընկերների հետ փոխգործակցության ընթացքում զգալի է տեղեկատվական անվտանգության մասնաբաժինը։ Ներդնելով տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ, Անելիք Բանկը մեկ անգամ ևս վստահեցնում է, որ պատշաճ կերպով կառավարվում են տեղեկատվական անվտանգության ռիսկերը, միաժամանակ Բանկում գործում են մշակվող, փոխանցվող և պահվող տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության և հասանելիության բոլոր պահանջները:

«Մեր գործընկերոջ այս գնահատականը խոսում է Անելիք Բանկի կողմից տեղեկատվական անվտանգության ապահովման նոր՝ ավելի բարձր մակարդակի մասին, ինչի շնորհիվ շարունակաբար գնահատվում են տեղեկատվական անվտանգության ոլորտում հնարավոր ռիսկերը, որն էլ հնարավորություն է տալիս հաջողությամբ հաղթահարել դրանք»,- տեղեկացնում է «Անելիք Բանկ»  ՓԲԸ  Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.anelik.am/ էլեկտրոնային կայք:

Share