Բաժին. Ֆինանսական

Յունիբանկ․ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղաբաշխվել է 10.67 մլն հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 2.45 մլրդ դրամ ընդհանուր ծավալով

2015թ.-ի դեկտեմբերի 24-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ավարտվել է «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխման գործընթացը, որը սկսվել էր դեկտեմբերի 18-ին:

Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում կնքվել է 186 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 2,454,668,330 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Բաժնետոմսերի գինը տեղաբաշխման ընթացքում կազմել է 230 ՀՀ դրամ:
Հատկանշական է, որ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է ՀՀ-ում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացնում է բաժնետոմսերի տեղաբաշխում:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող այլ գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնից:

Հիշեցնենք, որ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն  հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին: Բանկի ռազմավարական նպատակների շարքում է փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումը: Ներկայումս բանկն ունի 45 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում, ինչպես նաև ներկայացուցչություն Մոսկվայում: 
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ֆոնդային բորսայի անդամ է 2008-ից, իսկ 2015թ.-ի հուլիսից նաև արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ընկերության պաշտոնական կայքը՝ www.unibank.am:

Share