Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. դասընթացներ՝ «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2016թ.-ի հունվարի 25-ից 29-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2016-ի հունվարի 22-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am;

Դասընթացի արժեքը 30.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 692:

Դասընթացի 1-ին օր, հունվարի  25-ին

18:30-20:00 – Թեմա 1. «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ: Դասախոս՝ Գ. Կիլինյան
20:00-20:10 – Ընդմիջում (Սրճդադար)
20:10-21:40 – Թեմա 2. Մաքսային հայտարարագրում, հայտարարության մեջ փոփոխություններ։ Դասախոս՝ Վ.Ղազարյան, Ա.Ժամկոչյան

Դասընթացի 2-րդ օր , հունվարի 26-ին

18:30-20:00 – Թեմա 3. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա. Ալոյան
20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:00 – Թեմա 3. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա. Ալոյան

Դասընթացի 3-րդ օր, հունվարի 27-ին

18:30-20:00 – Թեմա 4. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի շահութահարկ)։ Դասախոս՝ Գ. Կիլինյան
20:00-20:10 – Ընդմիջում (Սրճդադար)
20:10-21:40 – Թեմա 4. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ոչ ռեզիդենտի շահութահարկ)։ Դասախոս՝ Հ. Յանիկյան

Դասընթացի 4-րդ օր, հունվարի 29-ին

18:30-20:00 – Թեմա 5. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա.Ղազարյան
20:00-20:10 – Ընդմիջում (Սրճդադար)
20:10-21:40 – Թեմա 6. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ։ Դասախոս՝ Ս. Եղիկյան

Դասընթացի դասավանդողներ․

1․ Սամվել Եղիկյան՝ ՀՀ ՖՆ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության Ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ
2․ Աստղիկ Ղազարյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
3․ Ասանեթ Ալոյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի ավագ հարկային տեսուչ,  <ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն> ՊՈԱԿ-ի դասախոս
4․ Հովհաննես Յանիկյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
5․ Գայանե Կիլինյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
6․ Վահագն Ղազարյան՝ «ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային ծառայության մասով դասախոս
7․ Անահիտ Ժամկոչյան՝ «ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ -ի մաքսային ծառայության մասով դասախոս

Share