Բաժին. Ֆինանսական

Բաքվում դոլար գնելու համար ահռելի հերթեր են

Ադրբեջանի կենտրոնական բանկի որոշմամբ փակվել են երկրի արտարժույթի փոխանակման կետերը, ինչն ավելի է սրել դոլարի պահանջարկը։

Այժմ ամերիկյան դոլարներ հնարավոր է ձեռք բերել միայն միայն որոշ բանկերում, որոնց առջև ահռելի հերթեր են կուտակվել։ Բանկերի կողմից մեկ անձին վաճառվում է միայն 500 դոլար։

Հիշեցնենք, որ նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանի տնտեսությունը գտնվում է անկայուն վիճակում, մանաթի փոխարժեքը կտրուկ նվազել է, իսկ ապրանքների գները՝ զգալիորեն կրճատվել։

Share