Բաժին. Ֆինանսական

Բաքվում բանկերը դադարեցրել են վարկավորումը, նաև փակվել են էլեկտրոնիկայի խանութները

Նավթի գների անկման պայմաններում ադրբեջանական տնտեսույթունը գտնվում է ճգնաժամային իրավիճակում։ Օրեցօր նվազում է մանաթի փոխարժեքը, գներն իրենց հերթին կտրուկ աճել են։ Բաքվում գրեթե անհնար է դոլար գնել, բանկերի դիմաց գոյացել են մեծ հերթեր։

Այսօր հայտնված տեղեկությունների համաձայն ադրբեջանական բանկերը հիմնականում դադարեցրել են վարկավորումը։

Բաքվում փակվել են նաև էլեկտրոնիկայի խանութները։ İrshad Telekom, Music Gallery և Baku Electronics խոշոր ցանցերից հայտնել են, որ խանութները կվերաբացվեն միայն նոր՝ ավելի բարձր, գներ նշանակելուց հետ։

Share