Բաժին. Ֆինանսական

Մեր երկրի 50 խոշոր հարկատուներից 6-ը բանկեր են

2015 թվականի ընթացքում մեր երկրի պետական բյուջե վճարված հարկերի ցուցանիշով 50 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 6 բանկ:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատու բանկերի առաջին եռյակը ներկայացնում են ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ը, ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ-ը և ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ-ը: Վերջիններս հաշվետու տարում պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 5.44 մլրդ ՀՀ դրամ, 4.45 մլրդ ՀՀ դրամ և 4.36 մլրդ ՀՀ դրամ: Վճարված հարկերի այս ցուցանիշով նշված երեք բանկերը զբաղեցրել են Հայաստանի խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի 15-րդ, 24-րդ և 25-րդ հորիզոնականները:

Պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 50 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ-ը (3.63 մլրդ ՀՀ դրամ, 29-րդ տեղ), ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը (3.56 մլրդ ՀՀ դրամ, 31-րդ տեղ) և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը (3.26 մլրդ ՀՀ դրամ, 38-րդ տեղ):

Share