Բաժին. Ֆինանսական

Իրանը չի պատրաստվում երկիր վերադարձնել ապասառեցված 100 մլրդ դոլարի մեծ մասը

Բրիտանական Financial Times-ը, հղում կատարելով Իրանի բանկի ռազմավարական պլանավորման գծով փոխնախագահ Մոհամադ Բակեր Նոբահտին, հայտնում է, որ Իրանը արտերկրյա բանկերում կթողնի վերջերս ապասառեցված 100 մլրդ դոլարի մեծ մասը։

Խնդիրը նրանում է, որ վերջին տարիներին Իրանի կառավարությանը հաջողվել է գնաճը 40%-ից հասցնել 13-ի։ Այժմ անհանգստություն կա, որ վերոնշյալ գումարների վերադարձը Իրան կարող է ուժեղացնել գնաճային ճնշումները երկրի տնտեսության վրա։

100 մլրդ դոլարից միայն 7 մլրդ-ն է, որ պատկանում է երկրի կառավարությանը։ Այդ միջոցներն է, որ կվերադարձվեն երկիր ու կուղղվեն ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։ 38 մլրդ դոլարը կհամալրի Իրանի արժութային պահուստները, ևս 50 մլրդ դոլար կտրամադրվի Զարգացման ազգային հիմնադրամին։ Մնացած գումարը կուղղվի պետական ընկերություններին և բանկերին։

Share