Բաժին. Ֆինանսական

Կայացել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2015» մրցանակաբաշխությունը

2015թ. փետրվարի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2015» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ, որի շրջանակներում պարգևատրվում են Բորսայի և արդեն երկրորդ տարին անընդմեջ նաև Դեպոզիտարիայի՝ տարվա ընթացքում առավելագույն ակտիվություն դրսևորած անդամները:  

2015թ.-ի արդյունքներով Բորսայի կողմից մրցանակներ են հանձնվել հետևյալ անվանակարգերում`

– Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում,
– Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում,
– Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում,
– Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում,
– Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում,
– Բորսայի լավագույն անդամ գեր-անվանակարգում:

Այս տարի ևս Բորսայի կողմից մրցանակ հանձնվեց «Լավագույն գործընկեր առևտրի մասնակից» անվանակարգում, որի հաղթողին որոշեցին Բորսայի անդամների անունից հանդես եկող առևտրի մասնակիցները (թրեյդերները)՝  թեկնածուների առաջադրման և այնուհետև փակ-գաղտնի քվեարկության միջոցով:

2015թ.-ի արդյունքներով Դեպոզիտարիայի կողմից մրցանակներ հանձնվեցին հետևյալ անվանակարգերում`

– Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում,
– Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում,
– Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար,
– Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ,
– Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ,
– Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից:

«Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: Լավագույնների եռյակում էին նաև «Արմենբրոկ» ԲԲԸ-ն և «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ն:  

«Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» անվանակարգում հաղթող դարձավ «Արարատբանկ» ԲԲԸ-ն, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին նաև «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:

«Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արդշինբանկ» ՓԲԸ-ն` լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ին:

«Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն: Այս անվանակարգի մյուս թեկնածուներն էին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն և «Արդշինբանկ» ՓԲԸ -ն: 

«Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում» հաղթող դարձավ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին նաև «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն և «Արդշինբանկ» ՓԲԸ-ն:

«Բորսայի լավագույն անդամ» գեր-անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն՝ լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Արարատբանկ» ԲԲԸ-ին և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին:

Մրցանակաբաշխության ժամանակ անցկացված փակ-գաղտնի քվեարկության արդյունքում «Լավագույն գործընկեր առևտրի մասնակից» անվանակարգում հաղթող ճանաչվեց «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի առևտրի մասնակից Կարեն Սարգսյանը:

«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենբրոկ» ԲԲԸ-ն, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին նաև «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն և «Կապիտալ ինվեստմընթս» ՓԲԸ-ն:

«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» անվանակարգում այս տարի հաղթող դարձավ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն: Լավագույնների եռյակում էին նաև «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն և «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն:

«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենբրոկ» ԲԲԸ-ն՝ լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ին:

«Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգում հաղթող դարձավ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որտեղ առաջադրված էին նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և Կապիտալ ինվեստմընթս» ՓԲԸ-ն:

«Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ» գեր-անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենբրոկ» ԲԲԸ-ն: Լավագույնների շարքում էին նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն:

«Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից» անվանակարգում հաղթող դարձավ «Արմենբրոկ» ԲԲԸ աշխատակից Էլմիրա Ղալումյանը: Առաջադրված թեկնածուների շարքում էին նույն ընկերության աշխատակից Էլեն Ղազարյանը և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ը աշխատակից Լուսինե Դավոյանը:

Share