Բաժին. Ֆինանսական

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի պահուստները կրճատվել են 10%-ով

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվները 2016 թվականին հունվարի 1-ին, 2015 թվականի սկզբի համեմատ, 9,5 տոկոսով նվազել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ֆինանսական marja.az կայքը` հղում կատարելով Նավթի հիմնադրամի զեկույցին:

Նշվում է, որ 2006-2007 թվականների համեմատ 4,24 և 4,49 տոկոս եկամուտով աշխատող Հիմնադրամի` 2015 թվականին ակտիվների գծով եկամտաբերությունը կազմել է 1,24 տոկոս: Հիմնադրամում ամենացածր եկամտաբերությունը` 0,99 եւ 0,83 տոկոս, եղել է 2010 եւ 2011 թվականներին:

Հիմնադրամը ցածր եկամտաբերությունը կապում է միջոցների ամենացածր ռիսկայնություն ունեցող ակտիվներում ներդրում կատարելու հետ:

Ըստ կայքի` Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները վերջին 10 տարում 3,4 անգամ նվազել են:

Share