Բաժին. Ֆինանսական

Հունվար-փետրվարին դեպի Հայաստան տրանսֆերտներն աճել են 3.4%-ով

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ համաձայն ԿԲ օպերատիվ տեղեկատվության 2016 թվականի հունվար-փետրվարին ընդամենը ներհոսքը կազմել է 165.0 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 159.7 մլն դոլարի դիմաց (3.4 % աճ):
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2015 թվականին ՀՀ ֆիզիկական անձանց՝ ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտերկրից փոխանցած գումարները կազմել են 1,623.6 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 2,123.6 մլն դոլարի դիմաց (նվազում 23.5 %-ով):

Ընդ որում, այդ ստացված գումարների 46.3 %-ը կազմել են ռուսական ռուբլով փոխանցումները՝ 2015 թվականին կազմելով 45.7 մլրդ ռուբլի, որը նախորդ տարվա 43.3 մլրդ ռուբլու նկատմամբ աճել է 5.7 %-ով:

Ազգային արժույթով արտահայտված՝ 2015 թվականին ստացված գումարները կազմել են 776.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 881.9 մլրդ դրամի դիմաց, որը ենթադրում է  դոլարային արտահայտությամբ ներհոսքի վերը նշված 23.5 % անկման համեմատ ավելի փոքր՝ 12.0 % նվազում:
Համաձայն ԿԲ օպերատիվ տեղեկատվության 2016 թվականի հունվար-փետրվարին ընդամենը ներհոսքը կազմել է 165.0 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 159.7 մլն դոլարի դիմաց (3.4 % աճ): Դրամային արտահայտությամբ ստացված գումարները կազմել են 81.0 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 76.2 մլրդ դրամի դիմաց (6.3 % աճ):

Share