Բաժին. Ֆինանսական

Ուժը կորցրած է ճանաչվել «ԻՍԿԱ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիա

ԿԲ խորհրդի մարտի 4-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ԻՍԿԱ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք համայնքի 7 մ/շ, Կարախանյան փող. 5/2 հասցեում գտնվող տարածքում գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 226 լիցենզիան (տրված` 21.02.2011թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:

«ԻՍԿԱ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնeլուց հետո:

Share