Բաժին. Ֆինանսական

Սերժ Սարգսյանը շախմատի կայծակնային խաղում հաղթել է ՖԻԴԵ-ի նախագահին

Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու  ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը շախմատի կայծակնային խաղի չնախատեսված պարտիա են անցկացրել: Խաղն ավարտվել է Սերժ Սարգսյանի հաղթանակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ  նախագահի մամուլի խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանը:

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ներկա է գտնվել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Մրցաշարին աշխարհահռչակ 8 մասնակիցների հետ մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Բացման արարողությանը Իլյումժինովը երախտագիտություն է հայտնել ՀՀ Նախագահին. «Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Սերժ Սարգսյանին, քանի որ Հայաստանն աշխարհում առաջինն է, որտեղ շախմատի դասավանդումը դպրոցում պարտադիր է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնե լ նաև Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովին»: 

«Այս տոնը չէր կայանա առանց Հայաստանի նախագահի, ով Մոսկվային է նվիրել հավակնորդների այս միցաշարը»,-ասել է ՌՇՖ նախագահ Ֆիլատովը:

Share