Բաժին. Ֆինանսական

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

2016թ. մայիսի 20-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի (NMCCB1E) տեղաբաշխում:

Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս ժամկետայնությամբ, 170,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմս ` 1,700,000,000 ՀՀ դրամ ծավալով։

Պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում կնքվել է 17 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 573,728,510.55 ՀՀ դրամի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 8,996.63 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը`  11%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 10.9169%:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող այլ գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնից:

Share