Բաժին. Ֆինանսական

ԵՎՐՈ 2016 ֆուտբոլի առաջնությունը՝ Վիվասել-ՄՏՍ-ի հետ

«Եվրո-2016»-ին ընդառաջ՝ ս.թ. հունիսի 1-ից 9-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն ուղարկելու SMS հաղորդագրություն 2016 կարճ համարին, գուշակելու առաջնության հաղթողներին և ստանալու հնարավորություն շահելու «iPhone 6s» սմարթֆոն:

Հաղորդագրության մեջ անհրաժեշտ է նշել այն երկրների կոդերը, որոնք, ըստ բաժանորդի, զբաղեցնելու են առաջնության 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը:

SMS հաղորդագրությունն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ ձևաչափով՝ 01,05,10 կամ 01 04 08 կամ 01, 05, 09:

Ալբանիա 01, Ավստրիա 02, Բելգիա 03, Խորվաթիա 04, Չեխիա 05, Անգլիա 06, Ֆրանսիա 07, Գերմանիա 08, Հունգարիա 09, Իսլանդիա 10, Իտալիա 11, Հյուսիսային Իռլանդիա 12, Լեհաստան 13, Պորտուգալիա 14, Իռլանդիայի Հանրապետություն 15, Ռումինիա 16, Ռուսաստան 17, Սլովակիա 18, Իսպանիա 19, Շվեդիա 20, Շվեյցարիա 21, Թուրքիա 22, Ուկրաինա 23, Ուելս 24:

Մրցույթում հաղթող է ճանաչվում այն բաժանորդն, ով ճիշտ է գուշակել առաջնության 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակակիրներին: Եթե ճիշտ են մեկից ավելի բաժանորդ, ապա հաղթում է նա, ով առաջինն է ուղարկել մրցանակակիր երկրների կոդերը պարունակող SMS հաղորդագրությունը:

2016 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի արժեքը 250 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Կազմակերպիչ՝ «Նիկիտա մոբայլ» ընկերություն: Հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել՝ 010 512888 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ՝ ժ. 10:00-18:00 կամ www.nikita.am):

Ծանոթություններ

– Մրցույթին կարող են մասնակցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր բաժանորդները:

– Մրցանակը տրվում է այն բաժանորդին, ում անունով գրանցված է հեռախոսահամարը:

– 2016թ. հունիսի 1-ի 11:00:00-ից առ հունիսի 9-ի 23:59:59-ն ուղարկելով SMS 2016 կարճ համարին՝ բաժանորդը համաձայնում է մասնակցել «Եվրո 2016-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ» մրցույթին:

– Միևնույն հեռախոսահամարից կարելի է ուղարկել անսահմանափակ քանակությամբ հաղորդագրություններ:

Share