Բաժին. Ֆինանսական

2015թ.-ին շահույթով է աշխատել 15 բանկ, իսկ վնասով` 7 բանկ

Հայաստանյան բանկերի կողմից Կենտրոնական բանկ (ԿԲ) ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների համաձայն՝ 2015 թվականին մեր երկրի բանկային համակարգն աշխատել է վնասով, և զուտ վնասը կազմել է 20.7 մլրդ դրամ, ընդ որում` շահույթով է աշխատել 15 բանկ, իսկ վնասով` 7 բանկ:

Ինչպես տեղեկացնում են ԿԲ-ից՝ հաշվետու տարվա արդյունքներով ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE) շահութաբերության ցուցանիշները կազմել են համապատասխանաբար -0.6% և -4.3%:

Բանկային համակարգի եկամուտների և ծախսերի կառուցվածքում նվազել են տոկոսային եկամուտների և ոչ տոկոսային ծախսերի մասնաբաժինները, և աճել են ակտիվների հնարավոր կորուստների պահուստից վերադարձի և ակտիվների հնարավոր կորուստների պահուստին հատկացումների մասնաբաժինները:

Եկամուտների և ծախսերի կառուցվածքում նշված փոփոխությունները բացատրվում են վարկային պորտֆելի վերադարձելիության նվազմամբ և ներգրաված միջոցների ծախսատարության աճով:

Share