Բաժին. Ֆինանսական

Առաջատար վարկանիշային գործակալություններն իջեցրել են Մեծ Բրիտանիայի վարկանիշը

Standard&Poor’s (S&P) եւ Fitch միջազգային վարկանիշային գործակալություններն իջեցրել են Մեծ Բրիտանիայի արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ վարկային ռեյտինգները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է գործակալությունների մամուլի տեղեկագրերում:

Այսպես, S&P-ն ցուցանիշը բարձրագույն “AAA”-ից փոխել Է մինչեւ “AA”՝ բացասական կանխատեսմամբ:

Fitch-ն, իր հերթին, վարկանիշերը ՛”AA+-ից իջեցրել Է մինչեւ “AA”՝ նունպես բացասական կանխատեսմամբ:

«Վարկանիշի իջեցումն արտացոլում Է մեր այն կարծիքը, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող Է բացասաբար ազդել ամբողջությամբ վերցված երկրի տնտեսության, ինչպես նաեւ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) եւ  երկրի բյուջեի հաշվեկշռի վրա»,- կարծում են S&P-ի վերլուծաբանները:

Վարկանիշի բացասական կանխատեսումն արտացոլում Է երկրի տնտեսական ռիսկերը, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի ազգային արժույթի՝ ֆունտի որպես պահուստային արժույթի դերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share