Բաժին. Ֆինանսական

Գագիկ Բեգլարյան. Yandex տաքսին աշխատելու է լիցենզիա ունեցող վարորդների հետ

Կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց գործադիրի շենքի առջև հավաքված տաքսիների վարորդներին և տեղեկացրեց, որ հուլիսի 1-ից Հայաստան մուտք գործող Yandex Taxi-ին պետք է աշխատի լիզենզավորված վարորդների հետ, իսկ եթե այդ պահանջին չբավարարեն, միանշանակ կտուգանվեն:  «Իսկ ընդհանուր առմամբ ցանկություն կա ունենալ օրենքի նախագիծ, որն ամբողջությամբ կկարգավորի տաքսի ծառայությունների դաշտը, այդ թվուÕ ´` GG-ի ու Yandex-ի, ու բոլոր այն տաքսիների, որոնք ինտերնետային կարգով ծառայություններ կմատուցեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Միաժամանակ, Բեգլարյանն անդրադարձավ տաքսիստների կողմից մատուցվող ծառայությունների որակին՝ նշելով, որ տեղյակ է դեպքերի, երբ վարորդները մի փոքր հատված սպասարկելու դիմաց  սփյուռքահայերից ու օտարերկրացիներից աստղաբաշխական գումարներ են պահանջում:

Վարորդներն ավելի վաղ նշել էին, որ Yandex Taxi-ի` ՀՀ մուտք գործելու դեպքում պատրաստ են անգամ լիցենզիաները կառավարությանը հետ վերադարձնել, եթե գործադիրը խնդիրը չլուծի:

Yandex Taxi-ին ՀՀ-ում գործելու է հուլիսի 1-ից. բջջային հավելվածի միջոցով այն հնարավորություն կտա տաքսի պատվիրել և, ի տարբերություն մնացած տաքսիների, կփոխադրի 100 դրամ մինիմալ վճարով առաջին 2 կիլոմետրի համար:

Share