Բաժին. Ֆինանսական

Fitch Ratings. իջեցվել է Ադրբեջանի վարկանիշը

Համաշխարհային խոշորագույն վարկանիշավորող Fitch Ratings գործակալությունը 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով նվազեցրել է 15 երկրի կրեդիտային վարկանիշ, ինչը գործակալության համար կիսամյակային ռեկորդ է: Այդ երկրների շարքում է նաև Ադրբեջանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Գործակալությունը մեկնաբանել է, որ ռեյտինգների նվազեցման մեծ մասը պայմանավորված է նավթի գների անկմամբ:

Fitch Ratings-ի կողմից ամենաշատը նվազեցվել են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների ռեյտինգները, որոնց տնտեսության կայունությունն ուղղակիորեն կախված են նավթային գնադրումներից: Գործակալության բացասական 22 կանխատեսումներից 10-ը բաժին են ընկնում մերձավորարևելյան և աֆրիկյան պետություններին:

Ռեյտինգային նվազեցման նախորդ ռեկորդը գրանցվել էր 2011 թվականին:

Share