Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 15-րդ թողարկման պարտատոմսերը թույլատրվել են առևտրի բորսայում

2016թ.-ի հուլիսի 13-ից «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի (ՎՎԿ ՓԲԸ) զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Առևտրին թույլատրված արժեթղթերը ներառում են 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 150,000 հատ պարտատոմս (ISIN – AMNMCCB1FER8), որոնք բորսայում շրջանառվելու են NMCCB1F բորսայական հապավմամբ: 

Հիշեցնենք, որ նշված պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ս.թ. հունիսի 23-ին, որի ընթացքում կնքվել էր 9 գործարք` 1,349,999,885.75 ՀՀ դրամ ընդհանուր գումարով: Պարտատոմսերի կտրման գինը կազմել է 8,996.63 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը`  11%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 10.9589%:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող այլ գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնից:

Share