Բաժին. Ֆինանսական

ԵԱՏՄ պայմանագրի կարևոր տարրն է միասնական ֆինանսական շուկայի ստեղծումը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «ԵԱՏՄ մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ այլ անդամ պետությունների բորսաներ (առևտրի կազմակերպիչներ) մուտքի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ԵԱՏՄ պայմանագրի կարևոր տարրն է միասնական ֆինանսական շուկայի ստեղծումը: Այդ նպատակն է հետապնդում «Բրոքեր-դիլեր» պիլոտային ծրագիրը: Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություն մատուցող անձանց ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում շրջանառվող արժեթղթեր ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտ հաճախորդների համար:

Նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու արձանագրության նախագծի կնքմանը: Դրա արդյունքում կկարգավորվեն ՀՀ համար առաջնահերթ նշանակություն ունեցող միգրացիայի ոլորտում Ղազախստանի հետ համագործակցության հարցերը՝ ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով ՂՀ տարածքում գտնվելու, այդ թվում՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով:

Կառավարության հավանությունն են ստացել Ղրղզստանի Հանրապետության հետ փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի տեղափոխման և հաշվառման համաձայնագրին միանալու, Ուզբեկստանի Հանրապետության հետ քաղաքացիների փոխադարձ այցելությունների պայմանները սահմանելու և Տաջիկստանի Հանրապետության հետ՝ առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկությունները:

Share