Բաժին. Ֆինանսական

Alphabet-ի հասույթն աճել է 21%-ով՝ մինչև 21.5 մլրդ դոլար

Google-ի սեփականատեր ամերիկյան Alphabet հոլդինգի հրապարակած հաշվետվության համաձայն այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է շահույթի 24% աճ՝ մինչև 4.877 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ ընկերության հասույթն աճել է 21.2%-ով և կազմել 21.5 մլրդ դոլար։

Երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ հոլդինգի աշխատակիցների թիվը 66 575 է։ Հիշեցնենք, որ անցած մայիս ամսին Alphabet-ը 492.6 մլրդ դոլար կապիտալիզացիայի ցուցանիշով առաջ անցավ Apple-ից։

Share