Բաժին. Ֆինանսական

Հայաստանյան բանկերից 14-ն աշխատում են շահույթով, 7-ը՝ վնասով

Տարվա առաջին կեսին հայաստանյան առևտրային բանկերից 14-ն աշխատել են շահույթով, 7-ը՝ վնասով: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2016 ֆինանսական տարվա հունվար-հունիս ամիսներին շահույթով աշխատող բանկերի ընդհանուր շահույթը կազմել է 13.0 մլրդ ՀՀ դրամ, իսկ վնասով աշխատող բանկերի ընդհանուր վնասը՝ 7.43 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում, հաշվետու 6 ամսում մեր երկրի բանկային համակարգի համախառն շահույթը կազմել է շուրջ 5.62 մլրդ ՀՀ դրամ:   

2016 թվականի հունիս ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ: Գործող մասնաճյուղերի քանակը կազմել է 520:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր երկրի բանկային համակարգն աշխատել էր վնասով, և զուտ վնասը կազմել էր 20.7 մլրդ դրամ:

2014 թվականը բանկային համակարգի համար եղել էր շահութաբեր: Համակարգի համախառն զուտ շահույթը կազմել էր 21.2 մլրդ դրամ:

Share