Բաժին. Ֆինանսական

2016թ. օգոստոսի դրությամբ Հայաստանում մսամթերքի գները նվազել են 4.3%-ով

Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 4.3% գնանկում, իսկ 2016թ. հուլիսի համեմատ` 0.1% գնաճ: 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նրբերշիկի՝ 0.5%, թռչնամսի՝ 0.7%, եփած և բարձր տեսակի ապխտած երշիկների՝ 0.6% և 0.9%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ )՝ 1.2%, խոզի մսի` 1.8% գնաճ: Միաժամանակ, ոչխարի մսի գինը նվազել է 3.3%-ով, հավի բդինը՝ 1.5%-ով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)` 1.3%-ով, խոզապուխտինը՝ 0.5%-ով, իսկ տավարի մսի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է մսամթերքի 0.3-0.5% գնաճ (մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.3%-ով), իսկ մյուս 7 քաղաքներում՝ 1.3-0.3% գնանկում:

Ձկնամթերքի ապրանքախմբում 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 3.9%, իսկ 2016թ. հուլիսի համեմատ՝ 0.5% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է  «Իշխան» և «Ստերլետ» ձկնատեսակների 0.6% և 0.5% գնանկումով:

Share