Բաժին. Ֆինանսական

EU-ASIA Business Finance Centre հոլդինգի հետ քննարկվեցին ներդրումների իրականացման հնարավորությունները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հոկտեմբերի 6-ին հյուրընկալեց «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ հոլդինգի նախագահը ներկայացրեց էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրերում ներդրումներ կատարելու վերաբերյալ իրենց մտադրությունները։

Քննարկվեց նաև «Նաիրիտում» ներդրումային ծրագիր իրականացնելու հնարավորությունը։

Ողջունելով «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի նախաձեռնությունները՝ Ա. Մանուկյանը նշեց, որ կառավարությունը պատրաստ է աջակցնել ցանկացած ներդրումային ծրագրի իրականացմանը, որը հիմնված է կոնկրետ արդյունքների վրա։

Հանդիպման ավարտին Ա. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախարարին՝ բարձրացված հարցերի վերաբերյալ ցուցաբերած դրական մոտեցումների համար։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հետագա համագործակացությունը՝ կոնկրետ ներդրումային ծրագրերի շրջանակներում։

Share