Բաժին. Ֆինանսական

Պետբյուջեի եկամուտների 33%-ը կազմում է ԱԱՀ-ն

Ընթացիկ ֆինանսական տարվա ութ ամսվա արդյունքներով մեր երկրի պետբյուջեի եկամուտները կազմել են շուրջ 733.36 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ կրճատվելով շուրջ 1%-ով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ պետական բյուջեի եկամուտների 95%-ը կամ մոտ 696.12 մլրդ ՀՀ դրամը կազմել են հարկերն ու տուրքերը: Ընդ որում, ավելացված արժեքի հարկը կազմել է ընդհանուր հարկերի և տուրքերի 33%-ը, եկամտային հարկը՝ 28.9%-ը, շահութահարկը՝ 12.8%-ը, մաքսատուրքը՝ 4.8%, ակցիզային հարկը՝ 4.8%:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին՝ հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հարկերի և պետական տուրքերի ծավալում առավել զգալի աճել են շրջանառության հարկը՝ 32.5%-ով, շահութահարկը՝ 32.2%-ով, ակցիազային հարկը՝ 16.6%-ով, պարտադիր սոցիալական ապահովության վճարները՝ 14.6%-ով:

Share