Բաժին. Ֆինանսական

Յունիբանկը 15 տարեկան է

Այս տարի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը տոնում է իր հիմնադրման 15-ամյակը: Երևանի կենտրոնում «Յունիբանկն» իր դռները բացեց 2001 թվականին և գրեթե առաջին իսկ օրվանից սկսեց իրականացնել հաճախորդների բանկային համալիր սպասարկում:

Այս տարիների ընթացքում հաղթահարվեցին բազում խոչընդոտներ, ձեռքբերվեցին մեծ նվաճումներ: Բանկն ընդունում էր նոր մարտահրավերներ և հասնում նոր հաջողությունների: 15 տարվա կայուն և հաջող աշխատանքի արդյունքում «Յունիբանկը» կարողացավ արժանանալ հաճախորդների վստահությանը և ձեռքբերել բարձր հեղինակություն և գործարար համբավ:

Այսօր «Յունիբանկի» ծառայություններից օգտվում են ավելի քան 320 հազար հաճախորդներ, իսկ 4 հազար փոքր և միջին ձեռնարկություններ ընտրել են բանկը՝ որպես ֆինանսական գործընկեր: Բանկին վստահել են ավելի քան 24 հազար ավանդ:

ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի շնորհավորանքը Յունիբանկին

Share