Բաժին. Ֆինանսական

Կայացավ «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի առաջին խաղարկությունը

«Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի շրջանակներում 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև Յունիբանկն անցկացրեց 3 հատ IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն: Հաղթողներն ընտրվեցին վիճակահանությամբ` մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ: Խաղարկությունները լինելու են շարունակական և անցկացվելու են 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև եռամսյակը մեկ:

Հիշեցնենք, որ Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար իրականացնում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան, որի շրջանակներում քարտով գործարքներ կատարելիս կուտակվում են բոնուսային միավորներ: Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր, որոնց դիմաց կարելի է ստանալ դրամական միջոցներ` 1 միավորը=1 ՀՀ դրամի:

Բոնուսային միավորները շնորհվում են Հայաստանում և արտերկրում Յունիբանկի VISA և ArCa քարտերով կանխիկ և անկանխիկ ձևով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների): Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը: Միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

«Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.unibank.am կայքի «Բանկային քարտեր» բաժինը։

Share