Բաժին. Ֆինանսական

Բուլղարիայում 13 միլիոն կեղծ եվրո են գտել լճի հատակին

Բուլղարացի ոստիկանները ջրամբարի հատակին հայտնաբերել են շուրջ 13 միլիոն եվրո գումարի կեղծ թղթադրամներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ջրասուզակ ոստիկանները թղթադրամները ջրի տակից հանել են Լենովո գյուղից ոչ հեռու: Դրանք լճում թաքցված են եղել ամբարտակի մոտ:

Մասնագետներն ասում են, որ խոսքը վերաբերում Է 500 եվրո արժողությամբ թղթադրամների: Դրանք պատճենվել են շատ պրոֆեսիոնալ մակարդակով, սակայն դրանց վրա բացակայում են որոշ նշաններ: 

Առայժմ հայտնի չԷ, թե հատկապես որքան կեղծ դրամ Է գտնվել: Գտնված թղթադրամները հաշվելու համար ոստիկանությունը նախ ստիպված կլինի չորացնել դրանք: Կեղծ դրամներով թաքստոցի գտնվելու վայրը նշել Է դրամանենգների ելուզակախմբի ենթադրյալ անդամներից մեկը, որին ավելի վաղ ձերբակալել Էին ոստիկանները: Նրա հետ մեկտեղ կալանավորված Է եւս երկու մարդ: Նրանցից զենք են առգրավել:

Share