Բաժին. Ֆինանսական

Արտեմ Ասատրյան. կուտակային կենսաթոշակների համաֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվելու է 28.7 միլիարդ դրամ

Հայաստանի 2017 թվականի պետական բյուջեից  կուտակային կենսաթոշակների համաֆինանսավորման համար նախատեսվում է հատկացնել 28.7 մլրդ դրամ, ինչը 1.9 միլիարդ դրամով ավելի է, քան 2016թ. հատկացումը: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Կուտակային կենսաթոշակները համաֆինանսավորելու համար նախատեսված գումարի ավելացումը պայմանավորված է կուտակային համակարգին մասնակցողների թվի աճով: Մասնակցողների թիվն աճել է 13 հազար 400-ով: Այս պահին համակարգին մասնակցում է 176 հազար 200 մարդ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարզաբանեց նախարարը:

Կենսաթոշակային կուտակային համակարգով նախատեսված է աշխատավարձի 5 տոկոսի չափով պարտադիր սոցիալական թիրախային վճարում: Նույնքան էլ պետությունն է ներդնում: Այս միջոցները կուտակվում են անձնական հաշվում, որը կառավարում է քաղաքացու ընտրությամբ ներդրումային մասնավոր 2 հիմնադրամներից մեկը:

Share