Բաժին. Ֆինանսական

Ադրբեջան ուղղվող դրամական փոխանցումների ծավալը վերջին 2 տարում նվազել է 2 անգամ

Ադրբեջան ուղղվող տրանսֆերտները վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան 49 տոկոսով նվազել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտասահմանից Ադրբեջան կատարվող դրամական փոխանցումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34,7, իսկ 2014 թվականի վերջին եռամսյակի համեմատ 49,4 տոկոսով նվազել են:

2016 թվականի 9 ամիսների ընթացքում Ադրբեջան կատարված տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է 586 մլն ԱՄՆ դոլար, 2015 թվականի նույն ժամանակահատվածում` 897 մլն դոլար, իսկ 2014-ին` 1, 159 մլրդ դոլար:

Տրանսֆերտների կրճատումը բացատրվում է Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով Ադրբեջանի արտաքին գործնկերների հետ ունեցած տնտեսական հարաբերությունների թուլացմամբ:

Share