Բաժին. Ֆինանսական

ՀԺ. շուկայում կա արտարժույթի պակաս, դրամն արժեզրկվում է

«Մեր ֆինանսական շուկայում վերջին օրերին նկատվում է դրամի արժեզրկման տեմպի արագացում, ինչը չի տեղավորվում անցած տարիներին ձևավորված տրամաբանության մեջ։ Ըստ այդ տրամաբանության՝ հիմա դրամը պետք Է արժեվորվեր։

Երեկ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով մեկ դոլարի գինը կազմել Է 484.8 դրամ այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ 480.7 դրամ Էր։ Փաստորեն մեկ շաբաթվա մեջ դրամը արժեզրկվել Է մոտ 1 տոկոսով։ Անցած տարիներին, եթե չհաշվենք 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերյան ցնցումները, այս շրջանում դրամը կամ կայուն էր, կամ նույնիսկ արժեվորվում Էր։ Խնդիրն այն Է, որ հիմա բնակչությունը ամանորյա գնումներ կատարելու համար պահուստներից հանում Է կանխիկ արտարժույթը ու բերում շուկա, ինչը պետք Է հանգեցներ դրամի արժեվորման։ Իսկ դրամի արժեզրկումը նշանակում Է, որ շուկայում կա արտարժույթի պակաս։ Թե որն Է դրա պատճառը, առայժմ դժվար Է ասել քանի որ ԿԲ-ն չի հրապարակում շուկայում մասնավորապես իր մասնակցության վերաբերյալ օպերատիվ ցուցանիշներ։ Բացառված չէ, որ ԿԲ-ն շուկայից մեծ ծավալով արտարժույթ է գնում, ասենք, արտաքին ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։ Մյուս տարբերակն այն է, որ շուկայում խաղում են այլ «դոլար հավաքողներ»», – գրում է Հայկական Ժամանակը։

Share