Բաժին. Ֆինանսական

Աշխատանք ՊԵԿ-ում. մրցույթ՝ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնի համար

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Փաստաթղթերն ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից 12:00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի հունվարի 13-ի ժամը 12:30-ն է:

Մրցույթը կանցկացվի 2017 թվականի հունվարի 20-ին, ժամը 12:00-ին, ք. Երևան, Խորենացի 7 հասցեում: Մրցույթի օրվա և ժամի հնարավոր փոփոխության մասին լրացուցիչ կհրապարակվի մամուլում, ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջերում (www.taxservice.am, www.customs.am):

Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկություններին և կից բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնական կայքէջերի՝ www.taxservice.am, www.customs.am համապատասխան բաժիններում կամ այստեղ, կամ էլ` զանգահարելով (060) 544 624 հեռախոսահամարով:

Share